Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բոլորը կենսաբանական մակարդակի պահանջարկի ու առաջարկի դաշտում են

Բոլորը կենսաբանական մակարդակի պահանջարկի ու առաջարկի դաշտում են
07.12.2024 | 20:38

Գիտելիքային ու մենթալիտետային սովի պայմաններում հասարակությունը բազմահարկ հիերարխիկ կառույցից վերածվում է մի կամ երկու հարկանի պարզունակ կառույցի, որտեղ բոլորը կենսաբանական մակարդակի պահանջարկի ու առաջարկի դաշտում են։

Քանի որ նման պայմաններում հասարակության զարգացումը կամ բացակայում է, կամ էլ գտնվում է իներցիոն նվազագույն մակարդակի վրա, ապա գոյության մրցակցային պայքարը հանգում է եղած հարստությունների մնացորդները իրարից խլխլելուն։

Մի իրավիճակ, որն ընթացքի մեջ է մեր ձևական անկախության ամբողջ ընթացքում, իսկ կրթական համակարգի փլուզումը նպաստում է այդ ընթացքին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4213

Մեկնաբանություններ